ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ԱՄՆ-ը մի ձեռքով «դաղում» է, մյուսով` «յուղում»

ԱՄՆ-ը մի ձեռքով «դաղում» է, մյուսով` «յուղում»
21.04.2015 | 00:18

Վերջերս ԱՄՆ-ի դեսպանը հայտարարեց, որ իր երկիրը կրճատում է Հայաստանում որոշ ծրագրերի ֆինանսավորումը: Իհարկե, ամերիկացիները սա բացատրեցին իրենց ներքին խնդիրներով, բյուջետային «իրողություններով», սակայն սա զուտ քաղաքական դիրքորոշում է: Մեր աղբյուրի պնդմամբ, Վաշինգտոնը դիրքորոշումներ է ճշգրտում Հայաստանում և տեղի իշխանություններին ազդակներ հղում, որ շարունակեք Ռուսաստանին այդքան «նվիրվել», կկասեցվի նաև այլ ծրագրերի ֆինանսավորումը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ-ի դիվանագիտական խողովակները հավաստիացնում են, որ իրենք ոչ մի դեպքում մտադիր չեն Հայաստանը «զիջել» Ռուսաստանին, չնայած նրա փաստացի որոշմանը: Ի դեպ, որոշ տեղեկություններով, առաջիկայում արևմտյան արժեքներ ամրագրող օրինագծերի «հետաքրքիր» փաթեթ «կմտնի» խորհրդարան, այլ խոսքով, «ֆինանսավորում» կհատկացվի որոշ օրենքներ կյանքի կոչելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ